08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օղին այսուհետ կարող է լինել նաեւ “երաժշտական”

Լյուքս դասի օղի արտադրողները փորձում են ամեն կերպ զարդարել իրենց արտադրանքը` դրանք պատում են  Swarovski բյուրեղներով, ոսկով,ադամանդներով:

Բրազիլական “Casa Rex” դիզայներական ընկերությունը նոր տարբերակ է առաջարկել` ստեղծելով “երաժշտական” փաթեթավորում “Skyy Vodka” խմիչքի համար:

Օղին, որի արտադրողը “Campari Group” ընկերությունն է, արտադրվել է սահմանափակ քանակությամբ եւ հատուկ փաթեթավորմամբ` շշի վրա տեղադրված են ականջակալներ:

Բրազիլացի դիզայներները նշանակետին են հարվածել. օղին ասոցացվում է գիշերային կյանքի, ակումբների, երիտասարդների հետ, որոնք զվարճանում են այդ հաստատություններում` երաժշտություն լսելով եւ խմելով թունդ խմիչքը կոկտեյլներով: Շշի փաթեթավորումը զարդարված է կապույտ գույնի տարբեր երանգներով:

Նախագծի արտ-տնօրենը համոզված է, որ իր նախագիծը էներգիա եւ կյանք է հաղորդում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ