18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շվեդուհուն մեղադրում են կմախքի հետ սեքսով զբաղվելու մեջ

Շվեդուհուն ձերբակալել են` նրա տանը մարդկային կմախք հայտնաբերելուց հետո: Կնոջը կասկածում են մարդկային ոսկորները սեքսուալ բավարարվածության նպատակով օգտագործելու համար:

Ոստիկանները ենթադրում են, որ կինն ինքն է հավաքել տարբեր մարդկանց ոսկորները: Դատախազը չի կարողացել բացատրել դատարանում` ինչպես է կասկածյալն արել դա, սակայն նա վստահ է, որ կինը “ոչ պաշտաճ նպատակներով” է օգտագործել ոսկորները:

Թե ինչպես են ոսկորները հայտնվել նրա բնակարանում, հայտնի չէ: Հետաքննությունը չի բացառում, որ նա ինքն է  դրանք հանել թաղված վայրից, սակայն որեւէ ապացույց չկա: Դատախազի խոսքով` թե ինքը, թե իր գործընկերներն իրենց ողջ կարիերայի ընթացքում նման գործի հետ չեն առնչվել, դրա համար էլ գործը  բավականին արտասովոր է իրենց համար: Մեղադրանքը, որ ներկայացրել են շվեդուհու դեմ, հնչում է հետեւյալ կերպ` “մահացածների հանգստի խախտում”:

Նրա բնակարանում հայտնաբերվել են նաեւ գերեզմանների լուսանկարներ եւ նյութեր, որոնցում ներկայացվում է` ինչպես սիրով զբաղվել նոր կամ վաղուց մահացածների հետ: Հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ կինը հոգեպես առողջ է:

Շվեդուհին իրեն որեւէ բանում մեղավոր չի համարում, իսկ նյութերի եւ կմախքների առկայությունն իր տանը բացատրում է երկրաբանության եւ պատմության հանդեպ հետաքրքրությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ