25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավստրիայում կբացվի Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը

Ավստրիացի ձեռնարկատեր Փիթեր Լասկարիսը հայտարարել է իր մտադրության մասին` 20 մլն դոլար ներդնել Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը կառուցելու նպատակով, գրում է  “The Daily Telegraph”-ը:

“FunMotel” աշխատանքային անվանումով հաստատությունն օրական կկարողանա մինչեւ հազար այցելու ընդունել: Հաճախորդների տրամադրության տակ կլինեն 147 համար եւ շուրջ 150 աշխատակցուհիներ: Հասարակաց տան առջեւ ավտոկանգառ կլինի` նախատեսված 350 ավտոմեքենաների եւ հատուկ ավտոբուսների  համար: Ամբողջ համալիրը ծրագրվում է պատնեշել 3 մետր բարձրությամբ ոչ թափանցիկ ցանկապատով` հաճախորդների գաղտնիությունը պահպանելու համար:

Լասկարիսը խոստացել է, որ իր հաստատությունը “4 աստղանի”  է լինելու եւ սեքս-ինդուստրիայում այն կդիտվի որպես “անցում մթերային խանութից սուպերմարկետի”: Համալիրը կունենա նաեւ մի քանի ռեստորան, սպա-կենտրոն եւ մարզադահլիճ: Նա նաեւ խոստացել է, որ ոչ մի հաճախորդ դժգոհ չի հեռանա իրենց մատուցած ծառայություններից, որոնց որակը եւ բազմազանությունն արդեն երաշխավորված է:

Լասկարիսն առայժմ չի հայտնել, թե կոնկրետ որտեղ է պատրաստվում կառուցել  հասարակաց տունը` զգուշանալով, որ մարդիկ կարող են դժգոհություններ հայտնել` միաժամանակ նշելով, որ այն կկառուցվի այնպիսի տեղում, որ ոչ ոքի չի խանգարի:

Մարմնավաճառությունն Ավստրիայում օրինական է համարվում: Մարմնավաճառների գործունեությունը վերահսկվում է օրենքի կողմից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ