22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն` Ավշարի Արայիկով

Հայ հեղափոխական դաշնակցությունը հրապարակեց իր համամսնական ցուցակը եւ կարգախոսը: “Ազատություն, արդարություն, դաշնակցություն” այսպես է ՀՅԴ-ն ներկայանալու ընտրողին:

Կուսակցության համամասնական ցուցակը 85 հոգուց է բաղկացած:  Կուսակցությունն առաջադրելու է նաեւ մեծամասնական թեկնածուներ, որոնք են.

Արթուր Եղիազարյան

Կառլեն Գեւորգյան

Գուրգեն Շահինյան

Մանվել Հայրապետյան

Արայիկ Գրիգորյան

Արտաշես Նիկոյան

Զոհրաբ Թորոսյան

Գագիկ Գեւորգյան

Հիշեցնենք, ՀՅԴ-ն դեմ էր մեծամասնական ընտրակարգին եւ վերջերս հեղինակել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնություն, ինչը խորհրդարանական մեծամասնությունը մերժեց: Ի դեպ, դաշնակցության եւ համամասնական, եւ մեծամասնական անուններում կան նաեւ գործարարներ, ինչին եւս այս կուսակցությունը բազմիցս դեմ է արտահայտվել: Ի դեպ, ՀՅԴ-ն պաշտպանելու է Արայիկ Գրիգորյանին /կառաջադրվի Արարատում-խմբ./: Նկատենք, որ այս գործարարը, ըստ լրատվական աղբյուրների` որոշել էր առանց ՀՅԴ-ի ներկայանալ ընտրություններին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ