03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Էրդողանը եւ Օբաման քննարկել են Սիրիայի դրությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է Հարավային Կորեայում միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է “anspress.com”-ը:

Մոտ երկու ժամ տեւած բանակցությունների ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` Իրանի եւ Սիրայի իրավիճակը: Օբաման եւ Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել Սիրիայի դրության վրա` քննարկելով այն բոլոր տեսանկյուններից:

Օրակարգում են եղել նաեւ միջուկային զենքի տարածումը եւ անվտանգության հարցերը:

Բացի այդ, քննարկվել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը եւ դրա հետ կապված` երկու երկրների միջեւ իրականացվող հետախուզական տեղեկատվության վայրկյանական փոխանակումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ