11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ոստիկանները ձերբակալել են “շիկահերների բանդային”

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ եւ 2 տղամարդու, որոնք մեղադրվում են տեղի մամուլում “Շիկահերների ավազակախումբ” անունը ստացած հանցավոր խմբի կազմակերպման մեջ:

Հետաքննության տվյալներով` ձերբակալված տղամարդկանցից մեկը համակարգել է հանցավոր խմբի գործունեությունը, որի մեջ են մտնում մի քանի շիկահեր կանայք: Կիրթ եւ մի քանի լեզվի տիրապետող այս կանայք հեշտությամբ ծանոթացել են Ռիո դե Ժանեյրոյի եւ Սան Պաուլուի առեւտրի կենտրոնների հարուստ հաճախորդների հետ, առեւանգել նրանց եւ ստիպել են նրանց ասել կրեդիտ քարտերի համարներն ու գաղտնաբառերը: Ճարպիկ կանայք եւ նրանց “առաջնորդը” կամ հանել են հաշիվներից փողերը կամ դրանցով շքեղության տարբեր առարկաներ են գնել:

2008-ից մինչ օրս նրանք 54 նման “գործողություն” են իրականացրել: Չնայած տուժողներից ոստիկանություն է դիմել զոհերից միայն 21-ը:

Խմբի ղեկավարի հետ ձերբակալվել է նաեւ նրա կինը: Նրանք երկուսն էլ փոխել են արտաքինը եւ փորձել են փախչել Բրազիլիայի հյուսիս-արեւելք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ