23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խիզախ ռեժիսորը հրաժարվել է 10 մլն դոլար պարգեւից /վիդեո/

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին, ում հաջողվեց հասնել Չելենջերի անդունդին` Մարիանյան փողրակի ամենախոր կետին, եւ հաջողությամբ վերադառնալ, ցանկանում են պարգեւատրել: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, նրան մտադիր են գումարային պարգեւ տալ` 10 մլն դոլարի չափով:

Մինչ այս Մարիանյան փողրակ սուզվելը հաջողվել էր միայն 2 հոգու` շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարին եւ ամերիկացի կապիտան Դոն Ուոլշին: Դա 1960-ին էր: Նրանք այնտեղ մնացել են ընդամնեը 20 րոպե, քանի որ սուզվելու ընթացքում ծովի հատակից մեծ քանակությամբ ավազ եւ տիղմ է բարձրացել, ինչը թույլ չի տվել հետազոտողներին ուսումնասիրել համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետի բնակիչներին:

Ռեժիսորը հասել է Մարիանյան փողրակ մարտի 26-ի առավոտյան 7.52-ին` իր սուզվելուց 2 ու կես ժամ անց: 11 կմ խորությամբ իջվածքը նա հաղթահարել է “Deepsea Challenger” կոչվող հատուկ սարքի օգնությամբ:

Քեմերոնին պարգեւատրելու գաղափարը “X Prize Foundation” ոչ կոմերցիոն կազմակերպությանն է պատկանում:Այս կերպ նրանք ցանկանում են ոգեւորել հետազոտողներին` ուսումնասիրել Խաղաղ օվկիանոսի հատակը: Սակայն Քեմերոնը հրաժարվել է գումարից` ասելով, որ ինքը դա արել է հանուն գիտության, այլ ոչ թե գովազդի կամ մրցակցության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ