14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը 2013-ին առաջընթաց կգրանցեն ՀՀՊ հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ի ՌԴ-ի մասնագետներն առաջիկա 9-10 ամիսների  ընթացքում կաշխատեն  հակահրթիռային պաշտպանության տեխնիկական ասպեկտների վրա, որպեսզի 2013-ին առաջընթաց ունենան այդ հարցում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այս հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Սեուլում, որտեղ ընթանում է ատոմային անվտանգության հարցերով գագաթաժողովը:

Իր հերթին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ  ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը ՀՀՊ հարցում նույն դիրքորոշմանն են մնում, սակայն պայմանավորվելու ժամանակ դեռ կա: Մեդվեդեւի խոսքով` նրանք համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ հիմա հատուկ տեխնիկական մասնագետների աշխատանքի ժամանակն է:

Հիշեցնենք, որ գագաթաժողովին  մասնակցում  են  50 երկրնրեի  ղեկավարներ եւ 4 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է փաստաթուղթ ձեւակերպել` կոմյունիկե, որում պատվիրակությունների ղեկավարները համաձայնության են գալու կոնկրետ քայլերի շուրջ` ուղղված ատոմային անվտանգությանը եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքների նվազմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ