Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան
“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: Իսագուլյանի կարծիքով, ՀՅԴ-ն էլ իր ավանդական փորձով հնարավորություններ ունի: “Իշխանության մոտ գտնվող ուժերի հնարավորությունը ավելի մեծ է”,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավորությունները եւ հավակնությունները, նախընտրական շրջանում այս երկու ուժերի միջեւ պայքարը, որն արդեն նկատելի է, կսրվի՞:
Henaran.am-ի այս հարցին Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.” Ես խորհրդարանում աշխատում եմ բոլոր խմբակցությունների հետ: Պայքարը, որքանով ներկայացվում է որպես պայքար, իրականության մեջ որպես այդպիսին, գոյություն չունի”:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, պարզապես, որոշ քաղաքական գործիչների մոտ նկատելի է էմոցիոնալ մոտեցում մի խնդրի շուրջ եւ “ԶԼՄ ների ճնշմամբ” , դրան հետեւում են պատասխաններ:
“Թե դիմադիր, թե ընդդիմադիր դաշտում պայքարը բնական է: Յուրաքանչյուրն ուզքում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ ԱԺ-ում: Սա էլ բնական է”,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: Բանախոսը ընդգծեց, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ”խոյահարումներն” ավելի ուժեղ են:
“Ընդդիմադիր դաշտում էլ կուսակցությունները պայքարում են որոշակի ձայների համար: Սա բնական է, եթե չի դառնում էթիկայի եւ կոռեկտության սահմաններից դուրս”,-ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանն, ի դեպ, չբացառեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորությունը: Այդ մասին Henaran.am-ի հարցին, բանախոսը պատասխանեց.”Էս կյանքում մենք ինչեր չենք տեսել: Ամեն ինչ հնարավոր է որեւէ բան բացառել չի կարելի”:
Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ ԲՀԿ-ն, ըստ էության, “չմերժեց եւ թողեց բաց” Լեւոն տեր-Պետրոսյանի` ոչ վաղ անցյալում արված համագործակցության առաջարկը: Սա եւս, բանախոսը բնական երեւույթ համրեց. “Նորմալ է, առաջարկը կա` պատասխան չի տրվել: Կամ եթե երկուսն էլ անցնե ԱԺ եւ համագործակցեն: Շատ դեպքեր կան, երբ “Ժառանգությունը” եւ ՀՅԴ-ն շատ օրինագծերի ընդունման հարցում աջակցում են ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին”:
Մեր դիտարկմանը, թե այդ հնարավոր համագործակցությունը կարող է ուղղված լինել ՀՀԿ-ի դեմ, Գառնիկ Իսագուլյանը նշեց.”Ինչու դեմ: Դուք կարծում եք ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն երբեք չե՞ն կարող համագործակցել ինչ-որ խնդրի շուրջ: Կարծում եմ, այդ համագործակցությունը եղել է: Եղել են քաղաքական խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցություն է արտահայտել”: