10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Մենք սեքսով ենք զբաղվել: Փաստորեն դա աշխատում է”. Ռոբի Ուիլյամսը երջանիկ է /վիդեո/

38-ամյա սկանդալային երգիչն առաջին անգամ հայր է դառնալու: Նա սպասում է իր առաջին երեխային: Այն մասին, որ իր կինը` Աիդան, հղի է, երգիչը հայտնել է իր բլոգում.

“Երկար ժամանակ ես դա գաղտնի էի պահում: Ես ու Աիդան այս տարի ծնողներ կդառնանք: Մենք սեքսով ենք զբաղվել: Փաստորեն դա աշխատում է”,- գրել է Ուիլյամսը:

Երգիչը կիսվել է իր տպավորություններով` չէ որ նախկինում նա երբեք նման բան չի զգացել:

“Մենք նայում էինք երեխաներին գովազդում եւ լաց էինք լինում: Ծննդաբերությունն արդեն պլանավորված է: Ես սիրահարված եմ փոքրիկ մարդուկին, որն աճում է կնոջս փորում, չեմ համբերում, թե երբ եմ հայր դառնալու: Հիմա էլ եմ լաց լինում”,- գրել է Ռոբի Ուիլյամսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ