20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի պուրակ` “Real politic”

‘’Մեր շարժումն ապակուսակցական է, բայց ոչ ապաքաղաքական, իսկ կրպակները ավելի շատ խորհրդանիշ են, որի հիմքում սահմանադրական կարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարներն են ’’ ,-  Henran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաշտոցի այգու քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

Նրա խոսքով` իսկական քաղաքականությունը Մաշտոցի պուրակում է տեղի ունենում, դա մի հարթակ է, որտեղ բարձրացվում են հայության լայն շերտին հուզող հարցեր` մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, հանրային սեփականությունը եւ ազգային ունեցվածքը հասարակությանը վերադարձնելու իրավունքի պաշտպանության խնդիրներ:

‘’Մենք հիմա ականատեսն ենք քաղաքացիական հասարակություն ձեւավորման’’,- համոզմունք հայտնեց երիտասարդ ակտիվիստը:

Մեր հարցին` հնարավոր է, որ քաղաքացիական շարժումը ոմանց համար վերածվի քաղաքական շարժման, Գոռ Հակոբյանն ասաց.’’ Սա գործընթաց է, եւ չենք կարող ասել, թե ապագայում մեր քաղաքացիական ակտիվությունը ինչի կվերաճի’’: Նրա խոսքով` երբ քաղաքացիական շարժումը ծնունդ է առնում, հասունանում ու  լուծում է իր առջեւ դրված խնդիրները, “շարժման մի քանի անդամներ հնարավոր է` ուզենան իրենց պայքարը շարունակել քաղաքականության մեջ կամ ուզենան անդամագրվել ինչ-որ կուսակցությունների, իսկ մի մասն էլ կշարունակի մնալ  քաղաքացիական դաշտում”:

Բնապահպանի համոզմամբ` իրենց ամենակարեւոր նվաճումն այն է, որ կարողացան հանրության մեջ ձեւավորել սահմանադրական իրավունքի հարցեր, որ կարող են լինել այլընտրանքներ, եւ այդ այլընտրանքը քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ