20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ում շարունակվում են նախընտրական կրքերը. Միթ Ռոմնին եռակի հաղթանակ է տոնում

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հանրապետական կուսակցության մրցապայքարի շրջանակներում Մերիլենդ, Վիսկոնսին նահանգներում եւ Կոլումբիա դաշնային շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, անցկացված փրայմերիզներում առաջատարն է, տեղեկացնում է “BBC”-ն:

Վիսկոնսինում Ռոմնիից այնքան էլ ետ չի մնացել նրա հիմնական մրցակից Ռիկ Սանտորումը, իսկ ահա Մերիլենդում Ռոմնին ջախջախիչ հաղթանակ է գրանցել, սակայն Սանտորումը դեռեւս մտադիր չէ զիջել եւ դուրս գալ մրցապայքարից` հանուն կուսակցական միասնության:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում նշանակված են 2012-ի նոյեմբերի 6-ին: Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի մրցակիցը կլինի գործող նախագահ Բարաք Օբաման, ով առաջդրվելու է 2-րդ անգամ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել էր, որ չի մասնակցի Օբամայի նախընտրական քարոզարշավին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ