20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվայում բռնկված հրդեհի գործով հայ է ձերբակալվել

Մոսկվայի Կաչալովո շուկայի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում զոհված միգրանտ աշխատողներից 11-ի դիակների ինքնությունը հաջողվել է պարզել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Նրանցից 10-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, մեկը` Տաջիկստանի: Եւս 6 դիակների ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել: Այս մասին հաղորդում է “Московский комсомолец”-ը:

Զանգվածային մահվան գործով ձերբակալվել են 57-ամյա մոսկվացի “Ստարտ-2” ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Լիկովը եւ “Ալբասետ” ՍՊԸ-ի տնօրեն 48-ամյա Սեդրակ Ստեփանյանը: Ձերբակալվածներն այժմ հարցաքննվում են:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր նախօրեին` Կաչալովո շուկային հարող տարածքում գտնվող պահեստամասում, որտեղ բնակվում էին Միջին Ասիայից աշխատանքի համար Մոսկվա ժամանած միգրանտները, որոնցից 17-ը զոհվել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ