20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ձնաբքի պատճառով Մոսկվայում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում

Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում ձնաբքի պատճառով: Տասնյակ չվերթներ Դոմոդեդովոյում եւ Վնուկովոյում փոխանցվել են վայրէջք կատարելու Նիժնի Նովգորոդում, տեղեկացնում է ” Life News”-ը:

Արդեն 5 ինքնթիռ այնտեղ վայրէջք են կատարել, սպասվում են եւս մի քանիսը: Ավելի քան 400 մարդ սպասում են Մոսկվա թռիչքին:

Թռիչքային ուղիների վրա աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Հերթապահում են շտապ օգնության մեքենաները եւ փրկարարները:

Մոսկվայի օդանավակայանները պաշտոնապես փակ չեն համարվում, սակայն օդաչուներն իրենք են ցանկություն հայտնում այնտեղ վայրէջք չկատարել, քանի որ ձյան պատճառով թռիչքային ուղու վրա տեսանելիություն ընդհանրապես չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ