24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խաղարկվել է պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը, իսկ միլիոնատերերը չեն հայտնվում

Վիճակախաղի 3 տոմսերից մեկը, որոնցում ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախորշոր ջեք-փոթն է գրանցված, դիմել է “Mega Millions” վիճակախաղի  կազմակերպիչներին:

Շահող տոմսը ձեռք է բերվել Կանզաս նահանգից: Շահողը ցանկացել է անհայտ մնալ եւ նախընտրել է ստանալ  110,5 մլն դոլարանոց չեկը միանգամից, այլ ոչ թե 26 տարվա ընթացքում:

Համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը` 640 մլն դոլար, խաղարկվել է ԱՄՆ-ում մարտի 30-ին: Շահումը բաժանվել է 3 տոմսերի մեջ, որոնք վաճառվել են Կանզաս, Մերիլենդ եւ Իլինոյս նահանգներում: Մեկ շաբաթվա ընթացքում մյուս շահողները դեռեւս չեն  դիմել իրենց շահումն ստանալու համար:

Խաղարկությունից հետո Հայիթիի մի բնակչուհի էր հայտնել, թե իբր շահողներից մեկն ինքն է, սակայն նա այդպես էլ չի ներկայացրել իր շահած տոմսը: Սկզբում “Մակդոնալդսի” աշխատակցուհին ասել էր, որ այն պահել է վստահելի վայրում` գորրծընկերներից թաքցնելու համար, սակայն նախօրեին հայտնել է, որ չի կարողանում գտնել տոմսը, որի վրա մի քանի միլիոնանոց շահում է:

Այնպես որ վիճակախաղի կազմակերպիչներն առայժմ սպասում են, թե երբ են հայտնվելու  Մերիլենդում եւ Իլինոյսում վաճառված շահող տոմսերի տերերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ