16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փարիզում կայանալիք հանդիպմանը կրկին կքննարկվի դրությունը Սիրիայում

Այսօր` ապրիլի 19-ին, Փարիզում տեղի կունենա 15 երկրների արտգործնախարարների հանդիպումը` նվիրված Սիրիայի իրավիճակին: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նման միջոցառում անցկացնելու որոշումը բացատրել է նրանով, որ դա նոր ազդանշան կլինի Դամասկոսին եւ կցուցադրի իրենց աջակցությունը ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի  Անանին, հաղորդում է “РИА Новости”-ն: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը` այն համարելով “միակողմանի” եւ ունակ` ավելի խորացնելու հակամարտությունը սիրիական իշխանությունների եւ ապստամբների միջեւ:

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանին առանձնապես չէին էլ սպասում այդ հանդիպմանը, այլապես հրավերը չէին ուղարկի ընդամենը 2 օր առաջ: ՌԴ դիվանագետների կարծիքով` հանդիպումը “միակողմանի” բնույթ  է կրում, քանի որ նրան հրավիրված չէն նույնիսկ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները:

Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցնում է օրերս կրկին Փարիզում կայացած նախորդ հանդիպումը: “Այդ նիստի վերջնական զեկույցում կրկին ու կրկին կոչ է արվում ուժեղացնել պատժամիջոցները սիրիական կառավարության դեմ,”-նշում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական  ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ