23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի. Բաքվում ասել է Ր. Հովհաննիսյանը /վիդեո/

Նախօրեին “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում մասնակցեց “Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի” գլխավոր ասամբլեային:

Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ բոլոր պետությունների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի: Ընդգծելով այն փաստը, որ Ադրբեջանը նոր պետություն է` նա նշել է, որ հետխորհրդային պետություններում դեռեւս հստակ չէ` որն է  “տարածքային ամբողջականություն” ասվածը:

“ԼՂ բնակիչները հավասար իրավունքներ ունեն իրենց ինքնության մասին հայտարարելու: Անհրաժեշտ է հարգել միմյանց, հարգել միմյանց ինքնությունը եւ մշակույթը”,-հայտարարել է “Ժառանգության” առաջնորդը` հավելելով, որ  “Ադրբեջանը լավ կանի առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը”` միաժամանակ նշելով, որ հասկանում է` որքան բարդ է դա: Նա իր խոսքում ընդգծել է նախագահի մակարդակով հարեւան պետության մասին նվաստացուցիչ արտահայտություններով խոսելու անթույլատրելիությունը:

Նա հույս է հայտնել հանդիպել Բաքվում մնացած մի քանի հազար հայերի հետ եւ նկատել է, որ իր այցի նպատակը “նոր ուղիներ” փնտրելն է:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր կարծիքով` հակամարտության պատճառը Ադրբեջանի ագրեսիան է ԼՂ բնակչության նկատմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ