30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ նախարարը խաղից դուրս. ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի՞ն

Թիվ 25  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության անդամ  Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել թիվ 25 ԸԸՀ-ին:

Henaran.am-ի հետ զրույցում  ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանն ասաց, որ դա  պայմանավորված է եղել կուսակցության քաղաքական որոշմամբ: Մանուկ Վարդանյանը ՕԵԿ ցուցակի 13-րդ համարն է եւ պայքարելու է համամասնական ընտրակարգով:

ՕԵԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ ՕԵԿ առաջնորդն է առաջարկել ինքնաբացարկը` խուսափելով պարտությունից: Ըստ նույն աղբյուրի, այստեղ ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի թեկնածուին, ինչի համար անիմաստ է պայքարը: Նշենք, որ  Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներն ու  Աղավնաձոր, Ջրառատավան, Մարմարիկ, Բջնի, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գոյւղերն ընդգրկող  թիվ 25 ընտրատարածքում պայքարում են  Դավիթ Քոչարյանը` ԲՀԿ-ից, անկուսակցականներ   Սասուն Միքայելյանը, Հովսեփ Գալստյանն ու Մուշեղ Հարությունյանը:

Ի դեպ, չնայած  տրանսպորտի եւ կապի նախարարը պաշտոնապես արձակուրդում է, բայց նա անցած շաբաթ օրը  Լոռու մարզում մասնակցեց Զամառլուի կամրջի բացման արարողությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ