05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քվեների մեծ թվից Հանրապետականը չի մեծամտանում. ՀՀԿ առաջնորդը դիմեց թերահավատներին /վիդեո/

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նոր Նորքի բնակիչների հետ: Երկրորդ մասիվ. այսպես են անվանում այս թաղամասը. ՀՀԿ առաջնորդը իր խոսքում նշեց, որ մեծ ու երիտասարդ համայնք է, որի այսօրվա երիտասարդ  բնակիչները վարչական շրջանի առաջնեկներն են:

Ըստ Ս. Սարգսյանի, Նոր Նորքի յուրաքանչյուր անկյունում կարելի է լսել Հայաստանի բոլոր բարբառները, համտեսել Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ կերակրատեսակները:

Սրանով հանդերձ, Նոր Նորքը ամենամիասնական համայնքներից մեկն է, միասնություն, որին ձգտում է Հանրապետականը: Կուսակցության առաջնորդի խոսքով,  ժամանակն է անշրջելիորեն փոխելու նաեւ քաղաքական կյանքի մթնոլորտը`ձեւավորելով քաղաքական մշակույթ: Անձամբ Սերժ Սարգսյան ու ՀՀԿ-ն, ըստ կուսակցության նախագահի` արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր դրական մթնոլորտ, եւ հանրապետականները սկսել են իրենցից:

“Քվեների մեծ թիվ ստանալը Հանրապետականին մեծամտանալու իրավունք չի տալիս, ուրիշներին մերժելու կամ անտեսելու իրավունք չի տալիս”,-ասաց ՀՀԿ առաջնորդը` մասնավորապես շեշտելով, որ իրենք համագործակցելու են եւ  եզրեր են  գտնելու բոլորի հետ: “Թերահավատները թող  նայեն Հանրապետականին, եւ տեսնեն, որ  մենք ենք այն առաջատար  քաղաքական ուժը, որ ներգրավել ենք  մտավորականներին, կանանց, երիտասարդներին:

Թերահավատները թող նայեն ու տեսնեն, որ մենք բաց ենք եղել անկուսակցականների եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս”,-ասաց ՀՀԿ առաջնորդը:

Նա հավաքվածներին խնդրեց քվեարկել Հանրապետականի օգտին , եւ ժամանակը ամեն ինչ կապացուցի:

http://www.youtube.com/watch?v=Fk8tC3RQK3M&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ