19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը` Ռոբերտ Քոչարյանի համար

 Իրատեսակա՞ն են կանխատեսումներն այն մասին, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանդիսանալու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար անհրաժեշտ պլատֆորմ, Henaran.am-ի հարցին “ժառանգական”  Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

՛՛Որեւէ մեկի համար գաղտնիք չէ  “Բարգավաճ Հայաստան”-Ռոբերտ Քոչարյան կապը, ՀՅԴ-Քոչարյան կապը նույնպես որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եվ վերջապես գաղտնիք չէ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ Ռոբերտ Քոչարյանին բերել տվեց Հայաստան, սկզբում որպես վարչապետ, հետո իր հրաժարականից հետո, նա դարձավ նախագահ: Սրանից ավել մեկնաբանելու կարիք չկա՛՛:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց նաեւ, որ պլատֆորմ կազմելը այդ ուժերի գործն է, եւ չի կարելի ասել, դա լավ է կամ վատ է, քանի որ նրանք քաղաքական ուժեր են, եւ կարող են սատարել որեւէ քաղաքական գործչի որպես նախագահի թեկնածու:

՛՛Իմ ցավն այն է, որ ի տարբերություն ՛՛Ժառանգության՛՛, որը գործում է հրապարակային, այլ քաղաքական ուժերը փորձում են աշխատել հիմնականում ստվերային դաշտում, դա դեռ հերիք չէ, աշխատում են այն տարբերակով, որ ՛՛գողը գողություն է կատարում, վազում է մարդկանց ասում է՝ բռնեք գողին՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ