19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծամասնականով ԱԺ կմտնի 25 ՀՀԿ-ական, իսկ ՀԱԿ-ից` 0 . Ադիբեկյան

Կատարելով մեծամասնականով առաջադրված թեկնածուների պատվեր-հետազոտությունները, հասկացանք, որ համամասնականով անհնար է, որ որեւէ մեկը վերցնի 66 տեղ ու դառնա մեծամասնություն, ուրեմն կուսակցությունների հույսը մեծամասնականներն են, ահա ինչու են նրանք կարեւորվում: Այսօր նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը:

Նրա խոսքով՝ մեծամասնական ընտրակարգը ինքնուրույնություն ունի եւ կապված չէ կուսակցությունների վարած ընդհանուր քաղաքականության հետ:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել 8 մեծամասնական տարածքներում՝ 3,6, 4,  5, 10,11,12,40 ընտրատարածքներում:

՛՛33 ընտրատարածքներում 25 հանրապետական թեկնածուներ հաղթելու են: ԲՀԿ մեծամասնական թեկնածուներից շատ քիչ մասն է հաղթելու, քանի որ նրանք չունեն կադրեր: Իսկ ՀԱԿ-ը ոչ մի ընտրատարածքում չի հաղթելու՛՛,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՟ հավելելով, որ իր դիտարկմամբ չի հաղթելու անգամ Սասուն Միքայելյանը Հրազդանում:

Ինչ վերաբերում է թիվ յոթ ընտրատարածքին, ապա Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի անցնելու, քանի որ նրա ստատուսը մեծամասնականին չի համապատասխանում: Այնինչ Սամվել Ալեքսանյանը ավելի մեծ շանսեր ունի հաղթելու, քանի որ ունի ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներ, եւ բացի այդ, ըստ սոցիոլոգի, բավականաչափ լավ բաներ է արել այդ ընտրատարածքի համար:

Ահարոն Ադիբեկյանը ուղիղ կապ է տեսնում աղքատության եւ մեծամասնականով առաջադրված ունեւոր թեկնածուների հաղթանակի միջեւ:

՛՛Աղքատ ընտրողները ուզում են, որ անցնի ֆինանսական մեծ կարողություններ ունեցող թեկնածուն, քանի որ հույսեր ունեն, որ այդ հարուստ թեկնածուն իրենց կօգնի՛՛,- կարծիք հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ