19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն գոնե 27 տեղ է ուզում

“Մենք դեմ ենք առել կոճակների պայքարին` լինելով 16-ը 131-ի դեմ”,-այսօր համակիր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՅԴ-ն պետք է  ունենա այնպիսի ներկայություն, որ գոնե ազդի կառավարության որոշումների եւ այն ծրագրերի վրա, որոնք երկրի հետագա ճակատագրի վրա են ազդելու:

“Օրինակ, եթե մենք  ունենայինք 27 պատգամավոր,  հնարավորություն կունենայինք ԱԺ ընդունած մի շարք օրենքներ վիճարկել Սահմանադրական դատարանում”,-նշեց Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցրեց կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախաձեռնությունը, որի կապակցությամբ ՍԴ դիմել ՀՅԴ-ն  չկարողացավ պատգամավորների` անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունների բացակայության պատճառով:

Արծվիկ Միանսյանը հայտարարեց, թե իշխանական շատ պատգամավորներ կողմ էին, բայց գործնական քայլի դիմելու համար նրանց տղամարդկությունը չբավականեցրեց: “ Առաջիկա ընտրությունները նաեւ տղամարդու ընտրություններ են, որտեղ աղջիկներն ու կանայք պետք է վճռորոշ դեր ունենան”,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ