19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” արդար ընտրությունների համար պատրաստ էր ռելսերի վրա պառկել, բայց ” …

“Այո, 95 թվականի ընտրությունները ու սահմանադրական հանրաքվեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի  ռեժիմն է իրականացրել, խայտառակություն էր, որը հիմք հանդիսացավ 96-ի ընտությունների համար, որից հետո ՀՀ-ում նորմալ ընգտրություններ չեն իրականացվել”,-այսպես կարծում է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն միասնական շտաբ ստեղծել ՀԱԿ-ի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանի օրոք դրվեցին  ընտրակեղծիքների հիմքերը:

Վահան Հովհաննսիյանի խոսքով,  ոչ ոք չի կարող հերքել, որ միասնական վերահսկողական շտաբով ավելի հեշտ է իրականացնել վերահսկողությունը: Ըստ նրա` նմանատիպ առաջարկով ՀՅԴ-ն հանդես է եկել նաեւ  նախորդ ընտրությունների ժամանակ: “Մենք ի՞նչ անենք, որ այդ շտաբի աշխատանքներին համաձայնվել են մասնակցել միայն ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, ես ո՞ւմ հետ գնամ այդ վերահսկողությունն իրականացնեմ, կոմունիստների՞” :

Պարզ է, որ մի  կուսակցության ուժով հնարավոր չէ”,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ  ՀՀԿ-ն ու “Ժառանգությունը” հրաժարվեցին մասնակցել շտաբի աշխատանքներին: “Ժառանգությունը” , որ կուրծք էր ծեծում, ռելսերի վրա պատրաստ էր պառկել, թիվ մեկ ընդդիմությունն է, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում”,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, թե ՀՅԴ-ի համար  միեւնույնն է, թե ով կստորագրի շտաբի ստեղծման փաստաթղթի տակ` Ստյոպա Սաֆարյանը, նրանց միացած Քոքոբելյանը, միայն լինի վավեր ստորագրություն:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, ՀՅԴ-ն մասնակցում է նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ Դավիթ Հարությունյանի առաջարկած ձեւաչափերին, որոնցից,  ՀԱԿ-ը հրաժարվել է:

Դաշնակցական գործիչը հայտարարեց, որ իրենց խնդիրը  ազատ եւ արդար ընտրությունների ապահովումն է եւ էական չէ, թե այս կամ այն կուսակցությանը սիրում են, թե ոչ.”Մենք նրանց հետ դաշինքի մեջ չենք: Հիմա, որ ՀԱԿ-ը անցնի խորհրդարան, մենք նրանց հետ ունենալու ենք նույն տարաձայնությունները նույն խորությամբ, որն այսօր ունենք, իսկ եթե հանկարծ չապահովեցին վերահսկողություն եւ խաբեցին, դա կիմանա հասարակությունը”:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ինքը  հիացած չէ այլ կուսակցություններով .”Ես կարող եմ շատ բան ասել, բայց մենք զուսպ տանում ենք մեր խնդիրը` հասկանալով, որ այսօր խնդիրը ազատ ու արդար ընտրությունների ապահովումն է”:

Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ ՀՅԴ-ն ընտրությունների է գնում բացարձակ մեծամասնություն հավաքելու նպատակով եւ ծայրահեղ անհավանական համարեց ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հնարավորությունը:

“Ես քաղաքականության մեջ ծայրահեղ ոչ չեմ ասում, բայց կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանը լուծարելու անհրաժեշտություն առաջանա, եւ մենք ստիպված լինենք կոալիցիա կազմել”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ