23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քամին քշել է ինքնաթիռը /վիդեո/

Իսպանիայի հյուսիսային շրջաններում ժամում 103 կմ ուժգնությամբ քամին գրեթե խոշոր ավիավթարի պատճառ էր դառնում: Շնորհիվ ինքնաթիթռի պրոֆեսիոնալ անձնակազմի` ուղեւորներն անվնաս վայրէջք են կատարել Բիլբաոյի օդանավակայանում, չնայած որ ոչ առաջին փորձից:

Որոշ բնակավայրերում քամու արագությունը հասել է մինչեւ ժամում 130-140կմ-ի: Դրա հետ կապված Վիկտորիա քաղաքի օդանավակայանը նախօրեին դադարել է աշխատել, որի արդյունքում 3 չվերթ չի ընդունվել, տեղեկացնում է “Deia”-ն:

Սակայն Բիլբաոյի օդանավակայանը, որը գտնվում է աղետի էպիկենտրոնում, շարունակում էր աշխատել: Տեղի ԶԼՄ-ների վկայությամբ` աղետը լուրջ հետեւանքներ չի թողել: Սակայն դժվարանցանելի են եղել որոշ մայրուղիներ` ընկած ծառերի պատճառով: Որոշ բնակավայրերում էլ խնդիրներ են առաջացել էլեկտրամատակարարման հետ կապված: Նավերին արգելել են ծով դուրս գալ, քամին 3 մետրանոց ալիքներ է բարձրացրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ