26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա միտում է, ինչ-որ մեկը հանձնարարական է ստացել ինչ-որ մեկից. Վարդան Օսկանյան

“Մեր առաջ այլընտրանք չկա, ցուցակներում  եղած անճշտություններն այնքան զանգվածային են, որ կամ այդ ցուցակն ամբողջությամբ պետք է վերանայվի իշխանությունների կողմից, որի ոչ ցանկությունը, ոչ ժամանակը կա:

Մնում է միայն հրապարակել, թե ով է քվեարկել”,-այսօր անդրադառնալով ընտրողների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը ՍԴ-ում վիճարկելու միասնական շտաբի որոշմանը, ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, եթե սա չարվի, ուրեմն կարելի է այսօրվանից արդեն ասել, որ ընտրությունները “ճշմարիտ” չեն կարող լինել: Վարդան Օսկաննյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն ողջամիտ որոշում կընդունի:

Նա ներկայացրեց ընտրացուցակներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները ու նշեց որ ազգանվան, անվան կամ հայրանունի  մի տառը փոխված կամ ծննդյան թվականը փոխված  մարդկանց անուններ են գրանցված միեւնույն կամ տարբեր հասցեներում:

“Սա աղաղակող է, սա միտում է, ինչ-որ մեկը հանձնարարական է ստացել ինչ-որ մեկից, որ նստի սա անի”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը: Վարդան Օսկանյանը խուսափեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու ժամանակին, երբ ԱԺ-ն քննարկում էր ընտրողների ցուցակների հրապարակման հարցը, ԲՀԿ-ն համապատասխան քայլեր չձեռնարկեց եւ արդյոք այսօր ԲՀԿ-ն կմիանա ՍԴ դիմելու ` պատգամավորների ստորագրություններին:

ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը եւս ներկայացրեց իր դիտարկումները ցուցակների հետ կապված ու նշեց, որ “աննորմալ քանակ են կազմում այն հասցեները, որտեղ տասից ավելի մարդ է գրանցված”:  Նրա խոսքով, ՀԱԿ-ը ցուցակներում հայտնաբերել է նաեւ շենքեր, որոնք կամ գոյություն չունեն, կամ քաղաքացին այնտեղ չի բնակվում:  Նա հայտարարեց, որ ընտրացուցակները “հիմնովին կեղծված են” եւ ՀՀ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ստուգելու, թե իրականում ովքեր են քվեարկել: Միասնական շտաբի նիստը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ