22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել-Վովա ինքնաոչնչացում

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ տեղի ունեցավ առաջին հրապարակային “բանավեճը”, որի մասին տեւական ժամանակ թմբկահարում է ՀԱԿ-ը, ինչն այդպես էլ անարձագանք էր մնում իշխող ՀՀԿ-ի կողմից:

ՀԱԿ-ի բանավեճային կուրսն այսպիսով փրկվեց լիակատար ձախողումից, թեեւ շատ ավելի լավ կլիներ ձախողումը, քան թեկնածուների ինքնաոչնչացումը: Եւ որ ամենակարեւորն է ընտրողի հիասթափությունն ու շիվարումը:

Այսպես “Արմնյուզ” հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավիճեցին, եթե կարելի է դա բանավեճ անվանել  թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Սամվել Ֆարմանյանն ու Վլադիմիր Կարապետյանը:

Թեեւ երկուսն էլ հաճախակի կրկնում էին` հանգիստ, հանգիստ, բանավիճելու տարրական մեխանիզմն այդպես էլ չկիրառվեց ողջ հաղորդման ընթացքում, չնայած հաղորդավար Արտակ Ալեքսանյանի ջանքերին եւ հաճախակի հիշեցումներին` “ես մոդերատոր եմ, սա իմ հաղորդումն է”:

Նոր նորքի ընտրողներն այս բանավեճից այդպես էլ չհասկացան, թե իրենց ապագա ընտրյալներն ինչ են անելու խնդիրերով հարուստ, ոչ էլիտար այս թաղամասի համար: Փոխարենն իմացան, որ Վլադիմիր Կարապետյանը 3 հարկանի առանձնատուն է կառուցում Երեւանի էլիտար թաղամասում, Ֆարմանյանն էլ “ 5 տարում 3 կուսակցություն է փոխել”:

Ֆարմանյանը հաղորդման հենց սկզբից նշեց, որ մրցակիցը խոսելու է հանցավոր ռեժիմից ու որ մարտի 1-ի ոճրագործության մեղավորն էլ է ինքը:

Այդպես էլ եղավ. նույնաբովանդակ ճվճվոցներ ՀԱԿ ներկայացուցչի կողմից, ինչը հենց սկզբից սպառեց երիտ ՀՀԿ-ականի նյարդերը: Միմյանց չլսելու բացառիկ շոուն կայացավ: Եթե հնարավոր բոլոր բանավեճերն են այսպիսին լինելու, ավելի լավ է  այն լինի  առաջինն ու վերջինը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ