13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայ դիվանագետների համար ընտրության մեկնարկը տրված է

“Արտերկրում գտնվող Հայաստանի դեսպանների ու հյուպատոսների եւ իրենց ընտանիքների համար ԱԺ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է այսօր առավոտյան Երեւանի ժամանակով 8:00-ին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու հավելեց, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն ընդամենը 283 հոգի:

Ըստ “Ընտրական օրենսգրքի” էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրությունից 9 օր առաջ եւ ավարտվում է ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարարնական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին:

Արդյունքների ամփոփման մասին ԿԸՀ նախագահը նշեց. “Այդ ընտրության արդյունքներն ամփոփվելու են մայիսի 6-ին ՀՀ-ում ԱԺ ընտրությունների ավարտից հետո”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ