Ծառուկյանն իրեն ապահովագրել էր
Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գորիսի կենտրոնական հրապարակում հանդիպեց ընտրողների հետ:
Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում տեղացիներից համարյա ոչ ոք չկար: Ծառուկյանի հետ հանդիպմանը հրապարակը լցնելու համար մարդիկ էին բերվել Վայքից, Ջերմուկից, Եղեգնաձորից եւ Կապանից: Հրապարակում նաեւ կայանել էին մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք Վայոց ձորի պետհամարանիշներ ուենին:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացել էր, որ կձախողի ԲՀԿ հանդիպումները Գորիսում, ուստի եւ Ծառուկյանը ապահովագրել էր իրեն` մարդկանց բերելով Վայոց ձորի մարզից: Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ անդամ է: