22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ ռեկորդակիրը ՕԵԿ-ն է

Փորձագիտական վերլուծությունների, վիճակագրության եւ լրագրողական աշխատանքների հիման վրա ‘Մանդատ’ փորձագիտական ՀԿ-ն կատարել է վերլուծություններ չորրորդ գումարման խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ չորրորդ գումարման  ԱԺ-ն հինգ տարիների ընթացքում ընդունել է 1412 օրենք: ԱԺ պատգամավորները դրանցից մոտ 200-ի հեղինակն են, 1200-ը ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններն են: Այսինքն՝ Հայաստանում օրենքների հիմնական դարբնոցը կառավարությունն է:

196 օրինագիծ համարվել է անհետաձգելի, եւ խորհրդարանը դրանք քննարկել եւ ընդունել է հատուկ կարգով: 1318-ը փոփոխություններ եւ լրացումներ են գործող օրենքներում, իսկ  94-ը ‘մայր’ օրենքներ են:

ՀՀԿ-ի բոլոր պատգամավորների’կողմ’ քվեարկությունների ընդհանուր հանրագումարը 23289 է, միջին հաշվով յուրաքանչյուր ՀՀԿ-ական 353 անգամ կողմ է քվեարկել, եւ մեկ ու կես անգամ՝ դեմ: ‘Կողմ’քվեարկությունների բացարձակ ռեկորդը ՕԵԿ-ինն է, յուրաքանչյուր պատգամավոր միջին հաշվով կողմ է քվեարկել 389 անգամ:

Ընդդիմադիր խմբակցությունները ակտիվ են եղել ‘դեմ’ քվեարկությունների ժամանակ. ՀՅԴ ներկայացուցիչներից յուրաքարնչյուրը մոտ 31 անգամ է դեմ քվեարկել, իսկ ‘Ժառանգության’ պատգամավորներից յուրաքանչյուրը մոտ 36 անգամ:

Ընդդիմադիների քվեարկությունները սակայն, էական ազդեցություն չեն ունեցել, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ քվեարկությանը չմասնակցելով, նրանք կարողացել են քվորումի խնդիր ստեղծել ու տապալել օրինագծերի ընդունումը:

Արդյունքում՝ վիճակագրությունն ու դրա վերլուծութունը ցույց են տալիս, որ գործող խորհրդարանն իր օրենսդրական գործառույթն իրականացրել է ոչ լիարժեք եւ փաստացի կախվածության մեջ է եղել գործադիր իշխանությունից: Ոչ լիարժեք է իրականացրել նաեւ վերահսկողական գործառույթը:

Չորրորդ գումարման ԱԺ-ն ունեցավ երեք խոսնակ՝ բոլորը Հանրապետական, նրանցից առաջինը պաշտոնանկությունից հետո լքեց կուսակցության շարքերը /Տիգրան Թորոսյանը/ :

Ունեցավ երեք կոալիցիա՝ փոփոխված կազմերով, ՀՀԿ-ԲՀԿ զույգը բոլոր կազմերի առանցքում էր:

Ունեցավ նիստերի նորոգված ու շքեղ կահավորված դահլիճ, որտեղ գումարվեցին վերջին չորս նստաշրջանները:

Անցած հինգ տարիների ընթացքում չորրորդ գումարման ԱԺ-ն ամենաշատը փոփոխել է հարկային օրենսդրությունը՝ 126 անգամ, եւ Քրեական  օրենսդրությունը՝ մոտ 40 անգամ: Ամենաքիչը փոփոխվել է ‘Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը’՝ 3 անգամ 2008թ-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ