18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հոգիների հետ կապ հաստատելու նոր եղանակ ամերիկացիների կողմից

Ամերիկացի Գերի Գալկան իր մահացած դստեր հետ կապ պահպանելու համար հոգիներ որսացող սարք է ստեղծել, հաղորդում է  Fox news-ը: Գալկան պատմել է, որ իր դստերը` Մելիսային կորցրել է, երբ նա 8 տարեկան էր, բայց ստեղծած սարքի շնորհիվ այժմ միշտ զգում է դստեր ներկայությունը:

Գալկան արդեն 30-ից ավելի հոգիներ որսալու տարատեսակ սարքեր է ստեղծել,որոնք վաճառվում են 79-ից 350 ԱՄՆ դոլլարով, իսկ որոշ մասնագետների հավաստմամբ` նման սարքերն ընդամենը խաբկանք են եւ չեն կարող իրականում հոգիներ որոնել:

Այնուամենայնիվ, Գալկան հատուկ կայք է բացել որի միջոցով վաճառում է իր “հոգեորս” սարքը` հույս պարգեւելով բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=F3MCPeyWv8Q

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ