05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բժիշկները Տեր-Պետրոսյանին չեն թույլատրել շարունակել

Ապրիլի 27-ին Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկար:

Երեկ  Սիսիանում կայացած հանդիպմանը ՀԱԿ առաջնորդի  ինքազգացողության վատացման պատճառով բժիշկները չեն թույլատրել շարունակել հանդիպումները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Տեր-Պետրոսյանին թիմակիցները խորհուրդ էին տվել մի քանի օր հանգստանալ, բայց նա չէր համաձայնվել եւ հասել էր Սյունիք:

Սակայն առաջնորդը կապանցիների հետ շփվեց “հեռակա”: Հանրահավաքի վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայնագրությունը միացվեց, որով նա կոչ էր անում սատարել ՀԱԿ-ին եւ թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Մաթեւոսյանին: ՀԱԿ ներկայացուցիչներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Հարությունյանը ներկայացրին ՀԱԿ ծրագրի հիմնադրույթները` անդրադառնալով հատկապես գյուղատնտեսության ոլորտին:

“Ես էլ իմ հերթին ուզում եմ կոչ անել` ընտրել մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածու Դավիթ Մաթեւոսյանին… Ես կոչ եմ անում  քվեարկել ՀԱԿ-ի օգտին, որովհետեւ ՀԱԿ-ը իրական այլընտրանք է հանդիսանում այս իշխանությանը, ՀԱԿ-ը ունի համապատասխան ներուժ, համապատասխան քաղաքական կամք, որպեսզի ձեր աջակցությամբ երկիրը դուրս բերվի այս վիճակից”, – ասաց Ստեփան Դեմիրճյանը:

ՀԱԿ-ի նախընտրական հանդիպմանը մի պահ ներկա է գտնվել  աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ