03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուկրաինայի ահաբեկչությունների արդյունքում տուժել է 2 հայ երեխա

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ապրիլի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում  վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: “Life News” կայքը հրապարակել է վիրավոր երեխաների անունները, որոնց թվում կան  հայկական ազգանունով 2 երեխա, 2-ն էլ 16 տարեկան` Ավանյան Սերուն եւ Մխիթարյան Կարինան: Ինչպես նշում է կայքը, ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա:

Սակայն, ինչպես  henaran.am-ին փոխանցեց  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, այս տեղեկությունը չի հաստատվել Ուկարինայում Հայաստանի դեսպանատան կողմից:

Հիշեցնենք, որ  4 պայթյունները Դնեպրոպետրովսկում տեղի են ունեցել նախօրեին` ապրիլի 27-ին` քաղաքի տարբեր մասերում: 27 մարդ վիրավոր է:  22-ը հոսպիտալացվել են, որոնցից 3-ը ծանր վիճակում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ