14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ական մարզպետը` ԲՀԿ-ի թեկնածուի օգտի՞ն

Արթիկ, Մարալիկ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում կրքերը պակաս լարված չեն:

Այստեղ առաջադրվել են անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՕԵԿ-ից Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը,  ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ից Մուշեղ Պետոյանն ու ՀՀԿ-ց Մխիթար Վարագյանը: Հիմնական մրցապայքարը ծավալվելու է այս երկու թեկնածուների միջեւ:

Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետի եղբայրն է:

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն, այս ընտրարատարծքում ՀՀԿ-ի պատասխանատուն Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանն է:

Այդպես է ցանկացել Շիրակի մարզպետ հանրապետական Աշոտ Գիզիրյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Շիրակի մարզպետը ամեն ինչ անում է, որպեսզի համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ ստանա ՀՀԿ-ն, իսկ մեծամասնականով` ԲՀԿ-ականը:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում  Շիրակի մարզպետը նման տեղեկություն տարածողներին “առնվազն հիմար անվանեց”: “Մեր թեկնածուն Մխիթար Վարագյանն է, եւ խնդրում եմ նման ստահոդ հարցերով ինձ չանհանգստացնել”,-ասաց մարզպետը:

Ի դեպ, կիրակի նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզում է լինելու ՀՀԿ առաջնորդ   ՍերԺ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ