26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաշտոցի այգում շարունակվելու է ապամոնտաժումը

Այսօր Մաշտոցի պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Երեք ամսից ավել տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի կողմից  Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները:

“Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին” օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետեւանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար:

Ուստի, հասարակական եւ կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական  ոտնձգությունից պաշտպանելու եւ դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը։

Henaran.am-ին հաղորդում են Մաշտոցի Պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խմբի  մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ