19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է ընտրացուցակների անճշտությունները

2012 թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  եւ մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

Ստուգման արդյունքում՝  մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել:

Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության եւ պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող ‘Թեժ գիծ’ ծառայության միջոցով ստացվել է  134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: Այսպես.

ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ –  19,

ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ – 1,

այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ  – 40,

ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ –  9,

հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ – 61,

հասցեի բացակայության վերաբերյալ – 1,

ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ – 65

Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է. չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ