22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը մուզմուզ մեթոդի է անցել. Արամ Մանուկյան

“Հանրապետականը” անգամ 3-րդ, 4-րդ  տեղիհնարավորույթուն չունի: Բաց, թափանցիկ, արդար  ընտրույթւոնների դեպքում ՀԱԿ-ի շանսերը 50+1-ը ապահովված է: Ես չգիտեմ, թե վարչական ինչ մեթոդներ կկիրառեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի շանսերից, հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ գոնե Արաբկիր համայնքում, որտեղ ինքն առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, պատկերն այսպիսին է:

Հարցին, թ եինչ կշահի խորհրդարանը Արամ Մանուկյանի ընտրվելու դեպքում, ՀՀՇ վարչության նախագահը նկատեց.”Ընտրովի մարմինը լցված էդատարկություններով, մարդկանցով, որոնք կարող է բիզնեսի արանքում կես ժամ, երբ որ պետք լինի, գան քվեարկեն, չիմանալով թե ինչ են քվեարկում: Սա քաղաքական ողբերգություն է”: Արամ Մանուկյանը հավելեց, որ եթե ժողովրդին կարողանա այս խնդիրը լուծել եւ գոնե գրագետ մարդկանց բերել խորհրդարան, կնվազեն եւ արտագաղթի տեմպերը եւ գնաճը եւ այն բոլոր բացասական երեւույթները, որոնք այսօր առկա են:

Արամ Մանուկյանը նաեւ հայտարարեց, թ եիշխանությւոնները, իմանալով միջազգային հանրության վերաբերմունքը, փորձելու են “տակից” աշխատել, ինչպես եղավ Հրազդանում: “Խախտումները փորձելու են տեղավորել այն դաշտում, որը աղմուկ չի առաջացնում”,-նշեց Արամ Մանուկյանն ու շարունակեց, թե իր անելիքը իշխանությունն իրագործելու է մինչեւ մայիսի 6-ը: “Իրենց մեթոդի մեջ կա փոփոխություն, մուզմուզ մեթոդի են անցել, բացահայտ մեթոդներով չեն աշխատում”,-հայտարարեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ