12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը

Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ մայիսի 1-ին տեղի կունենա Երեւանի
կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:

Այս տարի ևս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով: Ժամը 11:30-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազդարարի տոնական միջոցառումների մեկնարկը:

Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները`Միկի Մաուսը, Սպունգ
Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները
կշարունակվեն մինչ ժամը 16:00-ն:

Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն
Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ
կհանձնեն ” Երկրի օրվա” շրջանակներում հայտարարված “Դիմավորենք թռչուններին” առաջին՝
այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ