15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադիբեկյանի պատճառով Արամ Մանուկյանը միլիոններ է ծախսել

“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ ազնիվ չի վարվել:

Այսօր մեկնաբանելով սոցիոլոգի այն կանխատեսումը, թե թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանն անգամ երկրորդ հորիզոնականում չի գտնվում իր վարկանիշով, Արամ Մանուկյանն ասել է.“Ահարոն Ադիբեկյանն ազնիվ մարդ չէ, գոնե մի քիչ շուտ ասեր, որ ես ձայն չունեմ, միլիոններ չէի ծախսի: Լավ բան չի անում,պիտի շուտ ասեր, որ վիճակն այդպիսին է, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել”:

Իսկ ավելի լուրջ ՀՀՇ վարչության նախագահը հորդորել է լուրջ չվերաբերվել այդ հայտարարությանը: “Թեթեւ տարեք”,-եզրափակել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ