06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հասարակության ճարտարապետը պետք է լինի մտավորականը, ‘պռառաբը’` քաղաքական գործիչը

‘Մտավորականը պետք է լինի ազգային գաղափարախոսության ճարտարապետը, իսկ մենք մտավորականին դարձրել ենք ‘’պռառաբ’’:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Կարին’ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով հայ մտավորականության մասին:

Նրա համոզմամբ` ոչ ոք “չի ճարտարապետում” հայ հասարակությունը, իսկ մտավորականները անընդհատ կառուցում են, եւ որեւէ  մեկը չգիտի` վերջում ինչ է ստացվելու:

‘Կառուցում ենք, հետո ասում` վայ, էստեղ ոնց որ մութ է` քանդենք, հետո էլի մի քիչ կառուցում ենք, ու ասում` վայ, ոնց որ խոհանոց չկա, քանդենք, որ սարքենք, նման ձեւով չպիտի պետությունը կառուցվի: Որպեսզի ունենանք իրական լուրջ պետականություն, նախ պետք է ունենալ ազգային պետական արժեհամակարգ, որը պիտի ձեւավորվի վերկուսակցական մտավորականների միջոցով: Այդ դեպքում ճարտարապետը կլինի մտավորականը, իսկ ‘’պռառաբը’’ քաղաքական գործիչը’,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ