Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը կամփոփի մայիսի 7-ին
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կգործուղի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից:
ԵԱՀԿ գործող նախագահ եւ Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 2 հարյուր դիտորդներ:
Դե Դոննեան` Բելգիայի խորհրդարանի պատգամավոր եւ Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաեւ որպես Ուկրաինայում 2010-ի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:
“Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարեւորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից:
Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին եւ խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է”, – ասաց դե Դոննեան. “Ես ակնկալում եմ առաջնորդել մեր պատվիրակությունը` դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք, հուսով եմ, կդրսեւորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ առջեւ ստանձնած իր հանձնառությունները եւ ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար”:
ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990-ի Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրվել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի` մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում:
Henaran.am-ին փոխանցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից