06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կենդանաբանական այգին բացեց իր դռները

Երեւանի կենդանաբանական այգին պաշտոնապես բացեց դռները երգ ու պարով, հեքիաթների սիրելի հերոսներով, թատերական ներկայացումներով եւ բարձր տրամադրությամբ, մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարեց տարեշրջանի պաշտոնական բացման մասին:

‘’Շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ,- կենդանաբանական այգում շրջայց կատարելուց հետո ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը`շեշտելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնօրինության ուշադրության եւ ջանքերի շնորհիվ ‘’այգում զգալի տեղաշարժն ակնհայտ է դրական առումով’’: ‘’Այգին դինամիկ զարգացող կառույց է, եւ մենք շարունակելու ենք աշխատել եւ իրագործել բազմաթիվ ծրագրեր` միջազգային չափանիշներին մոտ կենդանաբանական այգի ունենալու համար’’,- ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ով պաշտոնավարում է անցյալ տարվա ապրիլից: Առավոտյան ժամը 9-ին նվագախմբի կենդանի նվագակցության ներքո Կենդանաբանական այգին բացեց իր դռները հազարավոր այցելուների առաջ:

Մինչ երեկո, այգու այցելուներին բազմաթիվ հաճելի պահեր պարգեւեց զվարճալի ծրագիրը` թատերականացված ներկայացումների, հեքիաթների սիրելի հերոսների, փոքրիկ վիկտորինաների, նվերների եւ այլ հաճելի անակնկալների տեսքով: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ` տարեշրջանի բացման օրը մինչեւ 16 տարեկան այցելուների մուտքն ազատ էր:

Վերջին մեկ տարվա ընթացքում այգին այցելունների թվի աննախադեպ աճ է գրանցել, որը կարելի է դիտարկել, որպես արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքների պատասխան: Ըստ վիճակագրության, եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135.000 էր, 2010-ին` 92.793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316.153-ի: Սա նշանակում է, որ չնայած դեռեւս կատարվելիք շատ աշխատանքների, այնուամենայնիվ կենդանաբանական այգին` որպես ժամանցի վայր դարձել է ավելի գրավիչ եւ նախընտրելի ժամանցի վայր շատերի համար:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի կենդանաբանական այգու մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ