20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լոնդոնն առաջ է անցնում Փարիզից եւ Նյու Յորքից

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը լավագույն վայրն  է դարձել ճամփորդությունների համար` առաջ անցնելով զբոսաշրջիկների սիրելի վայրեր համարվող Փարիզից եւ Նյու Յորքից:

Ինչպես յուրաքանչյուր մեգապոլիս, Լոնդոնը եւս ունի իր դրական եւ բացասական կողմերը: Սակայն այն զբոսաշրջիկներին առաջարկում է լավագույն կացարանները, սնունդը եւ զվարճանքի վայրերը:

Լոնդոնն առաջ է անցել զբոսաշրջիկների համար 25 ամենասիրելի քաղաքներից: Ցանկը կազմվել է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Ի դեպ, մի քանի տարի առաջ այդ նույն զբոսաշրջիկները Լոնդոնն անվանել էին “գարշահոտ, մռայլ եւ թանկ”: Բացի միջազգային իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Լոնդոնում, ինչպիսին է օրինակ Օլիմպիադան, զբոսաշրջիկներին այս քաղաքում գրավում են թատերական ներկայացումները եւ քաղաքային շուկաները:

Լավագույն քաղաքը տնտեսության առումով ընտրվել է Պրահան, իսկ ճարտարապետության առումով` Բարսելոնան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ