02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուների շարքերը նվազում են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը դուրս է եկել նախագահական մրցապայքարից, տեղեկացնում է “Reuters”-ը:

Նա  բավականին զիջում էր Հանրապետական փրայմերիզի ֆավորիտ Միթ Ռոմնիին: Գենգրիչը պաշտոնապես չի աջակցել Ռոմնիին, սակայն հայտնել է, որ Հանրապետականներն այլընտրանք չունեն, բացի Մասաչուսեթսի նախկին նահանգապետին աջակցելուց:

Գենգրիչը հայտարարել է նաեւ, որ ընտրական մրցապայքարից դուրս գալը չի նշանակում, որ ինքը վերջ է դնում իր քաղաքական եւ հասարակական կարիերային:

Գենգրիչը փրայմերիզների ընթացքում հաղթանակ է գրանցել միայն 2 նահանգներում` Հարավային Կարոլինայում եւ հարազատ Ջորջիայում: Սակայն մյուս բոլոր նահանգներում պարտվել է նախկին սենատոր Ռիկ Սանտորումին, ով եւս դուրս է եկել նախընտրական մրցապայքարից:

Այժմ մրցապայքարի ֆավորիտ համարվող Միթ Ռոմնին միայն մեկ մրցակից ունի` կոնգրեսական Ռոն Փոլը: Հանրապետական կուսակացությունը իր միասնական թեկնածուին որոշելու վերջնական որոշումը կկայացնի 2012-ի օգոստոսի 27-ին կայանալիք համագումարում, որը կկայանա Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ