07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու էր Հիտլերն ատում հրեաներին.բացառիկ փաստաթուղթ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է մի զեյկույց Ադոլֆ Հիտլերի հոգեկան խանգարումների մասին: Փաստաթուղթը պատրաստվել է բրիտանական հետախուզության համար 1942-ի ապրիլին: Զեկույցում Քեմբրիջի համալսարանի բրիտանացի վերլուծաբան Ջոզեֆ Մաքհերդին նկարագրում է, որ ինքը Հիտլերի ելույթներում նկատել է զարգացող խելացնորություն եւ մտահոգություն այն բանով, ինչը նա անվանում էր “հրեական թույն”:

Գիտնականը ցույց է տալիս 3 վտանգավոր հակումներ բռնապետի հոգեկան վիճակում, որոնք նա նկարագրել է  որպես “շամանիզմ”, “էպիլեպսիա” եւ “խելացնորություն”:

Վերլուծաբանի վկայությամբ` Հիտլերը հայտնվել է կրոնական հիասթափությունների խառնաշփոթում. խորանալով “մեսիայի բարդույթում”` Հիտլերը  հրեաներին ընդունում էր որպես չարի, իսկ իրեն` բարու մարմնավորում:

Ավելի վաղ հետազոտողները հայտնաբերել էին մի բացիկ, որը գրել էր ֆաշիստական Գերմանիայի ապագա  առաջնորդը, երբ նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վիրավորվելու հետեւանքով տեղափոխվել էր Մյունխենի հիվանդանոցներից մեկը: Եզակի պատմական փաստաթուղթը հայտնաբերվել է գերմանական ընտանիքներից մեկի արխիվներում: Պարզվել է, որ մի քանի նախադասության մեջ Հիտլերը միանգամից մի քանի կոպիտ սխալ է թույլ տվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ