6/18 ընտրական տեղամասում մահվան դեպք չկա. ԸԸՀ նախագահ
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց թիվ 6 ԸԸՀ նախագահ Արսեն Սողոմոնյանը, իրենց տեղեկատվության համաձայն` 6/18 ընտրական տեղամասում ոչ մի կին չի մահացել:
“Այդ ՏԸՀ-ի նախագահը մեզ ասաց, որ կինը չի մտել ընտրատեղամաս, իրենց ընտրողը չի եղել, պարզապես թիվ 155 դպրոցի տարածքում նստարանի վրա նստած էր եւ վատացել է: Շտապ օգնությունը նրան տարել է Հանրապետական հիվանդանոց եւ մեր տեղեկություններով` կինը վերականգնողական բաժանմունքում է”:
Նշենք, որ քիչ առաջ էլեկտրոնային կայքերում տեղեկություն տարածվեց, թե այս ընտրատեղամասում տարեց կին է մահացել: