“Google”-ը նոր սոցկայք է բացել
“Google”-ը նոր սոցկայք է բացել` “AVE – Against Violent Extremism”` “բռնի ծայրահեղականության դեմ”, որը նախատեսված է նախկին ահաբեկիչների եւ նրանց գործողություններից տուժածների համար:
Սոցկայքի ստեղծողները կարծում են, որ այն օգնելու է նախկին ահաբեկիչներին եւ նրանցից տուժած բնակիչներին միավորել ջանքերը եւ միասին պայքարել ծայրահեղական բռնության դեմ: Կայքը պայքարելու է ծայրահեղականության տարբեր դրսեւորումների դեմ: Այս ռեսուրսում գրքերի, տեսանյութերի, օնլայն ծառայությունների ազատ մուտք կլինի:
Կայքի օգտատերերը հնարավորություն կունենան շփվել ինտերակտիվ քարտեզի շնորհիվ, որի օգնությամբ կկարողանան պարզել նախագծի յուրաքանչյուր մասնակցի գտնվելու վայրը:
Նման սոցկայք ստեղծելու գաղափարը ծնվել է նախորդ տարվա օգոստոսին Դուբլինում կայացած բռնության խնդիրների շուրջ գագաթաժողովի ժամանակ: