17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Ջեննա Տալակովան, ով նախկինում տղամարդ է եղել եւ հասավ նրան, որ իրեն թույլ տվեցին մասնակցել “Միսս տիեզերք” մրցույթին, որում նա Կանադան էր ներկայացնում, չի անցել եզրափակիչ փուլ:

Տալակովան հայտնվել է 12 ամենագեղեցիկ աղջիկների խմբում, սակայն եզրափակիչ անցած 5 մասնակիցների մեջ չի հայտնվել: Գեղեցկուհու փաստաբանը հայտնել է, որ Ջեննան այնքան էլ չի տխրել, քանի որ ինքը հաղթել է քաղաքացիական իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ դա ավելին է, քան ներկայացնել Կանադան “Միսս տիեզերքում”:

23-ամյա շիկահերը Վանկուվերից տղա է ծնվել եւ Վալտեր անունն է կրել, սակայն 19 տարեկանում որոշել է փոխել սեռը եւ վիրահատվել է: “Միսս տիեզերքի” կազմկոմիտեն Տալակովայի պատճառով ստիպված եղավ 2012-ի ապրիլին փոփոխություններ ներառի մրցույթի անցկացման կանոններում, որի համաձայն 2013-ից մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն աղջիկները, ովքեր նախկինում տղա են եղել:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ