24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամերիկացին ողջ է մնացել` Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո

Նյու Յորքի 40-ամյա բնակիչը նետվել է Նիագարայի ջրվեժից` 55 մ խորության մեջ` առանց պաշտպանական սարքավորումների, եւ ողջ է մնացել:

Նրա բախտը բերել է, քանի որ նա ողջ է մնացել միայն ներքին հոսանքի ավազանում գտնվելու շնորհիվ: Մասնագետները կարծում են, որ դա ինքնասպանության անհաջող փորձ է եղել: Տղամարդը 2 ժամ շարունակ փորձել է հոսանքի հետ հավասարվել, որից հետո կորցրել է գիտակցությունը եւ ջուրը նրան քշել է ժայռոտ ափի մոտ:

Ափին նրան արդեն սպասելիս են եղել ուղղաթիռը եւ շտապ օգնության մեքենաները: Քանի որ նա ընկել է ժայռերի վրա, կոտրվածքներ է ստացել կրծքավանդակի եւ կոնքերի շրջանում:

1901-ից, երբ Էննի Էդիսոն Թեյլորը առաջինը դարձավ, ով նետվեց Նիագարայի ջրվեժից, հաղթահարեց հոսանքը եւ ողջ մնաց, 17 մարդ է փորձել կրկնել նույն  սխրանքը` օգտագործելով տարբեր պաշտպանական սարքավորումներ, օրինակ` փայտե տակառ, ինչպես Թեյլորը: Առանց փրկարարական պարանների եւս 2 հոգի են թռել ջրվեժից եւ ողջ մնացել` 2003-ին մի  ամերիկացի, իսկ 2009-ին` կանադացի:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ