Աղջկան աշխատանքից հեռացրել են կրծքերի պատճառով
Նյու Ջերսիի բնակչուհի Լորեն Օդսին հեռացրել են ներքնազգեստի խանութից, քանի որ նա շատ մեծ կուրծք ունի, ինչը դուր չի եկել նրա` արդեն նախկին ղեկավարներին: 29-ամյա Օդսը, սակայն, արդեն հայց է ներկայացրել “Native Intimates” ընկերության սեփականատերերի դեմ:
Ամերիկուհու խոսքով` երբ ինքը եկել է խանութ աշխատելու, հարցրել է` կան արդյոք հատուկ կանոններ` աշխատակցուհիների արտաքին տեսքին վերաբերող: Նրան պարզապես խորհուրդ են տվել նայել իր ապագա գործըկերներին, գնահատել նրանց հագուստը եւ արտաքին տեսքը: Սակայն մի քանի օրից խանութի կառավարիչն Օդսին նկատողություն է արել` կապված նրա զգեստի հետ` նշելով, որ խանութի սեփականատիրոջը դուր չի եկել Օդսի արտաքին տեսքը, քանի որ նրա զգեստը չափից դուրս շատ է ընդգծում աղջկա մեծ կուրծքը եւ գրավում գնորդների ուշադրությունը:
Նրան խալաթ են տվել, որպեսզի աղջիկը հագնի այն զգեստի վրայից, իսկ այնուհետեւ ուղարկել են ավելի “համեստ” զգեստ գնելու: Աղջիկն իրեն նվաստացած է զգացել, սակայն գնացել է գնումների: Գնումների գնալու ճանապարհին էլ նրան զանգահարել են եւ ասել, որ հեռացնում են աշխատանքից:
Օդսը պարզաբանել է, որ իր նախկին տնօրենները ուղղափառ հրեաներ էին եւ ցանկանում էին աշխատողներին ցույց տալ` ինչպիսի տեսք պետք է ունենա կինը: Աղջիկը եւս հրեա է ծագումով, սակայն կարծում է, որ դա աշխատանքի հետ կապ չունի: “Ներքնազգեստի խանութը Սինագոգ չէ”,-նշել է Օդսը: