12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լեդի Գագային սպառնում են իսլամի հետեւորդները /վիդեո/

Սկանդալային երգչուհի Լեդի Գագայի համերգը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում չի կայանա` իսլամի մոլեռանդ հետեւորդների սպառնալիքների պատճառով:

Մի քանի օր առաջ Ջակարտայում  Գագայի համերգին դեմ է հանդես եկել “Իսլամի պաշտպանների ճակատը”, որը երգչուհուն անվանել է “սատանայի սուրհանդակ”: Նրանք սպառնացել են , որ “քաոս” կսարքեն, եթե նրա ելույթը հանկարծ կայանա:

Երգչուհին այս ամենին մեկ նախադասությամբ է արձագանքել իր “Twitter”-ում: Նա գրել է. “Ատելության մեջ ոչ մի սուրբ  բան չկա, իսկ Լեդի Գագայի միկրոբլոգն ավելի քան 24 մլն մարդ է ընթերցում”:

Շոուի կազմակերպիչները, ընդհակառակը, հայտնել են, որ տեղի իշխանությունները դեմ չեն Գագայի համերգին, նույնիսկ հայտնել են, որ կաջակցեն նրան: Սակայն կազմակերպիչները բախվել են մի շարք խնդիրների հետ, որոնց թվում` հանդիսատեսների անվտանգությունն ապահովելն է:

Ինդոնեզիայի բնակչության մոտ 90 տոկոսը կազմում են մուսուլմաններ: Գագայի համերգի համար մոտ 50 հազար տոմս է վաճառվել: Նախկինում երգչուհու համերգները դարձել են կրոնական բողոքների առիթ Ֆիլիպիններում եւ Հարավային Կորեայում, սակայն համերգները չեղյալ հայտարարելուն գործը չի հասել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ